Սոցիալական ոլորտի հարգելի աշխատողներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Սոցիալական աշխատողի օրվա առթիվ։
Մեծ և կարևոր է Ձեր դերը առողջ հասարակության ձևավորման և մարդու կյանքի որակի բարելավման գործում :
Սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ է, որի աշխատանքի առանցքը մշտապես եղել է հասարակության խոցելի խավերի իրավունքների պաշտպանությունն ու նրանց արժանապատիվ կյանքի ապահովումը:Ուստի մեծ պատասխանատվություն ու պատիվ է սոցիալական աշխատող լինելը:
Դուք իրականացնում եք մի առաքելություն, որն ուղղված է օգնել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մարդուն, ընտանիքին և պարզապես կարիքավորին:
Համոզված եմ, որ արժանապատիվ աշխատանքով և մասնագիտական բարձր որակներով, նույն բարությամբ ու հոգատար համբերատարությամբ դուք կշարունակեք իրականացնել ձեր առաքելությունն՝ ի նպաստ ձեր շահառուների ու առողջ հասարակության կերտման։
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ,մաղթում քաջառողջություն,երջանկություն,հաջողություններ կյանքում, ինչպես նաև՝ ձեր պատվաբեր ու դժվարին աշխատանքում: