Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, Վանաձոր համայնքի ղեկավարն ընդունեց «Հայկական Կարիտաս» ԲՀԿ ներկայացուցիչներին, ովքեր այս տարի ևս նախատեսում են Վանաձորում կազմակերպել վազքի բարեգործական կիսամարաթոն:
Կազմակերպիչներն ակնկալում էին վերահաստատել համայնքի ղեկավարի հետ համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվեցին կազմակերպչական մանրամասներ: Մամիկոն Ասլանյանը կարևորեց նախաձեռնությունը և խոստացավ կրկին աջակցել:
«Հայկական Կարիտաս» ԲՀԿ «Փոքրիկ իշխան» կենտրոնի նպատակն է ինտեգրել սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին՝ տրամադրելով սոցիալական և հոգեբանական ծառայություններ, խթանելով առողջ ապրելակերպ և անցկացնելով կրթական և կյանքի հմտությունների զարգացմանը նպաստող դասընթացներ, որոնցից տարեկան օգտվում են ավելի քան 100 երեխաներ և նրանց ընտանիքների անդամներ:
Նշենք, որ անցած տարի ևս մարաթոնի աջակիցն էր Վանաձորի համայնքապետարանը։