Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Անկախության օրվա առթիվ

«Սիրելի’ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք մեր երկրի ամենանշանակալի տոներից մեկը՝ Անկախության օրը։ Այս օրը խորհրդանշում է մեր ազատությունը, միասնությունը և ավելի լավ ապագայի ձգտումը։
Մեր անկախության պատմությունը լի է արիության ու տոկունության օրինակներով, երբ մեր ժողովուրդը, չնայած բոլոր դժվարություններին, շարունակեց պայքարել իր իրավունքների ու ազատությունների համար։ Այսօր մենք հպարտանում ենք մեր ձեռքբերումներով և վստահ նայում ենք ապագային։
Խոնարհումը մեր հերայրենիքի պաշտպանության բոլոր հերոսներին։
Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս կարևոր տոնի առթիվ։ Մաղթում եմ ձեզանից յուրաքանչյուրին առողջություն, երջանկություն և բարեկեցություն։ Թող ձեր ընտանիքներում միշտ տիրի խաղաղությունն ու ներդաշնակությունը, իսկ ձեր աշխատանքի ու ջանքերի շնորհիվ մեր պետությունը շարունակի բարգավաճել։
Փառք մեր հերոսներին,
Փառք Հայաստանի Հանրապետության»:

You May Also Like