Մարտի վերջին ավարտվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագիրը, իսկ ապրիլի 1-ից ԳՄՀԸ-ն սկսում է իրականացնել «Արդյուանվետ կառավարում հանուն տեղկան զարգացման» ծրագիրը, որը նախկին ծրագրի տրամաբանական շարունակությունն է: Այս շրջանակում Հայաստան են այցելել ծրագրի ներկայիս տարածաշրջանային ղեկավար Քարսթեն Փոսսեն և նոր ծրագրի տարածաշրջանային ղեկավար Քրիստոֆ Բայերը:
Վերջիններս փետրվարի 25-ին հանդիպում ունեցան նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի հետ: Այցը կրում էր նաև ճանաչողական բնույթ, որի նպատակն էր ծրագրի նոր ղեկավարին տեղում ծանոթացնել , թե ինչ նախաձեռնություններ են իրականացվել ծրագրի շրջանակներում և գործընկերների հետ քննարկել ընթացիկ հարցեր: Հանդիպմանը ներկա էին նաև ծրագրի անմիջական ղեկավար Կաթրին Շեֆերը, խորհրդատու Անժելա Սաղաթելյանը, Տարածքային կառավարման նախարարության ՏԻՄ վարչության պետ Աշոտ Գիլոյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, Վանաձոր-Ռեգեն համագործակցության համակարգող, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, ԶԾ ԱԿ և ՏՏ բաժնի պետ Լիլյա Դավթյանը, Կրթության, մշակույթի և զբոսաշրջության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը և ԿՏԲ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետ Կարեն Պառավյանը: Մամիկոն Ասլանյանը ողջունեց հյուրերին և խոսեց համագործակցության հեռանկարի մասին: «Տարիների մեր համագործակցությունը տվել է իր պտուղները: Վստահ եմ, որ մեր հետագա համագործակցությունը որակական նոր աստիճանի կբարձրանա և համատեղ նոր ծրագրեր կիրականացնենք»,-ասաց քաղաքապետը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՔՍԳ գործունեությանը, քաղաքապետարանի կողմից տրամադրվող ծառայություններին, ինչպես նաև Վանաձոր-Ռեգեն համագործակցությանն առնչվող հարցեր:
ԳՄՀԸ-ի ղեկավարության կարծիքով Վանաձոր համայնքը հանդիսանում է գործընկեր լավագույն համայնքներից մեկը: Վանաձորում ԳՄՀԸ-ի աջակցությամբ հիմնվել է քաղաքացիների սպասարկման գրասենյակ: Երկար տարիներ Վանաձորը համագործակցում է Ռեգեն երկրամասային շրջանի հետ:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց կատարեցին քաղաքացիների սպասարկման գրասենյակում, որի ընթացքում ներկայացվեց ՔՍԳ գործունեությունը: