«Վանաձոր համայնքի թիվ 30 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ մեթոդիստի թափուր պաշտոնի համար (1,0 դրույքաչափ)

Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, ով ունի բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի կամ մանկավարժական աշխատանքի առնվազն 3 տարվա մանկավարժական աշխատանքային ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1. Դիմում (Ձև 1)՝ լրացվում է տեղում
2. Կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3. Անձը հաստատող փաստաթուղթ
4. Աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5. Ինքնակենսագրություն (Ձև 4)՝ ստանալ https://escs.am/am/news/11978 հղումից
6. Մեկ լուսանկար՝ 3×4 չափի
7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ
8. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական
9. Հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով: Փաստաթղթերն ընդունվում են հրապարակման օրվանից՝ նոյեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 06-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30-ից 17:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթն անց է կացվելու 2024 թվականի դեկտեմբերի 13-ին,ժամը 13:00-ին, ք. Վանաձոր, ՈՒսանողական 91 հասցեում (թիվ 30 մանկապարտեզի շենք) :
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով՝ գրավոր և բանավոր:
Հարցաշարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով https://escs.am/am/news/25156 :
Տեղեկությունների համար կարող եք զանգահարել (098) 77-18-77 հեռախոսահամարով:

You May Also Like