Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստում

Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, տեղի ունեցավ Վանաձոր համայնքի ավագանու հերթական նիստը: Այն վարում էր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը: Համայնքի ղեկավարը շնորհակալություն հայտնեց ավագանու անդամ Արմեն Մատինյանին՝ արդյունավետ աշխատանքային գործունեության համար: Նրան կփոխարինի Արման Սարգսյանը, ում ավագանին ողջունեց և մաղթեց բեղմնավոր աշխատանքային գործունեություն:

Մինչ օրակարգին անցնելը, նիստը վարողը, առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ մասով և Վանաձորի ավագանու կանոնակարգի 121-րդ կետով, ավագանուն առաջարկեց օրակարգում ներառել Վանաձոր համայնքի ավագանու 5 անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագծեր, քանի որ նրանք 2019 թվականին՝ ավագանու գարնանային և աշնանային նստաշրջանների ընթացքում, բացակայել են ավագանու նիստերի առավել քան կեսից: Ավագանին քվեարկությամբ մերժեց նախագծերը, և դրանք չընդգրկվեցին օրակարգում:

25 հարցից բաղկացած օրակարգը հաստատելուց հետո ավագանին քննարկեց Արցախ պուրակի վերականգնման-վերակառուցման ամբողջությամբ ավարտված աշխատանքների հետ կապված այլ լրացուցիչ աշխատանքային ծավալների առաջացման պատճառով բյուջեում փոփոխություն կատարելու և կապալառուին օրենքով սահմանված կարգով վճարելու նպատակով գումար հատկացնելու հարցը, որի համար առաջարկվում էր բյուջեի եկամտային մասումկատարել 262 000, իսկ ծախսային մասում՝ 3 862 000 դրամի փոփոխություններ:

Որոշման հաջորդ 2 նախագծերը վերաբերում էին երթևեկությանը: Անհրաժեշտություն է առաջացել Վանաձոր համայքում ավելի կանոնակարգված երթևեկության կազմակերպման և բարելավման համար ձեռք բերել լուսաազդանշաններ և ռետինե տեսակի արհեստական անհարթություններ կառուցելու նպատակով արագության սահմանափակիչներ: Այս նպատակով առաջարկվում էր բյուջեի եկամտային և ծախսային մասերում կատարել 13 674 800 դրամի փոփոխություններ:

Հարցերից մեկով բյուջեի ծախսային մասում նախատեսված 16 335 400 դրամի փոփոխության նպատակն էլ համայնքային սեփականություն համարվող արխիվային Փաստաթղթերը գույքագրելու և փաստաթղթերի սեփականության իրավունքը պետական սեփականության փոխանցելու գործընթացի կազմակերպումն է, ինչպես նաև համայնքապետարանի ջրհորդանների վերանորոգումը, դրանք էլեկտրական տաքացնող լարերով զինելը, համայնքապետարանի ջեռուցման անսարք կաթսայի ավտոմատ կառավարման համակարգը փոխարինելը, կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորի համայնքապետարանի առողջ և անվտանգ գործունեությունն ապահովելու նպատակով ախտահանիչ և կանխարգելիչ միջոցներձեռք բերելը և այլն:

Հաջորդ հարցով ավագանին հավանություն տվեց բյուջեի եկամտային և ծախսային մասերում228 321 100 դրամի փոփոխություններ կատարելուն, որի նպատակը Վանաձոր համայնքի հաստատված սուբվենցիոն ծրագրերից «Վանաձոր համայնքի Չուխաջյան և Լալվարի փողոցների կապիտալ նորոգում» ծրագիրն իրականացնելու համարբյուջեում պետության կողմից հատկացվող գումարի չափովանհրաժեշտ ֆինանսական միջոցներնախատեսելն է:

Քանի որ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում մանկապարտեզների գործունեության նկատմամբ կիրառված ժամանակավոր սահմանափակմամբ հնարավոր չի եղել հավաքագրել համայնքային ենթակայության մանկապարտեզների ծառայություններից օգտվողների համար սահմանված տեղական վճարներ, ինչպես նաև համապատասխան չափով պակաս են ֆինանսավորվելու սննդի ձեռք բերման ծախսերը, ուստի հաջորդ հարցով ավագանու հաստատմանն էր ներկաայցված բյուջեի եկամտային և ծախսային մասերում 54 100 000 դրամի փոփոխություներ կատարելու մասին նախագիծը, որը հնարավորություն կտա նախադպրոցական կրթության մասով նախատեսել ավելի իրատեսական ցուցանիշներ, պլանավորել ավելի ռեալ և ճշգրիտ գումարներ:

Ուշագրավ էին նաև ավագանու հաստատմանը ներկայացվածզոհված զինծառայող Աշոտ Միքայելյանի ընտանիքին 500 000 դրամ դրամական օգնությունհատկացնելու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դրամատուրգ, երգիծաբան Սամվել Մհերի Խալաթյանին Վանաձորի պատվավոր քաղաքացի կոչում շնորհելուև ԱԺ պատգամավոր Տարոն Սիմոնյանի նախաձեռնությամբ Արցախ պուրակում «Զարթնի՛ր, ԼԱՈ» արձանի տեղադրմանը համաձայնություն տալու մասին որոշումների նախագծերը:

Ավագանին իր որոշումներով փոփոխություն կատարեց Վանաձորի ՀՈԱԿ-ների հաստիքացուցակները, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Վանաձոր համայնքի ավագանուորոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին հավելվածում, հավանություն տվեց Վանաձոր համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին կից խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմում Սվետլանա ժորայի Ասրյանին Անի Արամի Ղազարյանով փոխարինելուն, համաձայնություն տվեց 2020 թվականի հուլիսի 01-ի դրությամբ կազմված Վանաձոր համայնքի հողային հաշվեկշռին, սահմանեց համայնքային սեփականություն հանդիսաղող հողամասերի աճուրդային վաճառքի նվազագույն մեկնարկային գները և այլն:

Վերջին հարցով հաջորդ հերթական նիստի օր նշանակվեց հոկտեմբերի 28–ը:

  • 17-avagani 10
  • 17-avagani (2)
  • 17-avagani (3)
  • 17-avagani (4)
  • 17-avagani (5)
  • 17-avagani (6)
  • 17-avagani (7)

You May Also Like