Հուլիսի 20-ին հրավիրվել էր Վանաձոր համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ավագանու 33 անդամից ներկա էր 22-ը: Օրակարգում ընդգրկված էր 11 հարց: Առաջին հարցը վերաբերում էր Վանաձոր համայնքի ավագանու 2018թ. հուլիսի 20-ի արտահերթ նիստի օրակարգը հաստատելուն, սակայն մինչ քվեարկության անցնելը, ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները լքեցին նիստը: Ավագանու նիստին մնաց, օրակարգը հաստատեց և որոշման նախագծերի քվեարկությանը մասնակցեց 17 ավագանու անդամ։
Օրակարգի երկրորդ հարցով, ինչով էլ պայմանավորված էր արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտությունը, ավագանու որոշմամբ Գ.Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող 3.172 հա հողամասը նվիրատվությամբ հանձնվելու է Հայաստանի Հանրապետությանը: Նպատակն այն է, որ քվեարկության ներկայացված որոշման նախագիծը Վանաձոր համայնքի Գ.Նժդեհի փողոցի թիվ 2/42 հասցեում գտնվող հողամասը նվիրատվության պայմանագրով փոխանցվի Հայաստանի Հանրապետությանը, ինչը թույլ կտա կառավարությանը և Լոռու մարզպետարանին իրավական ձևակերպում տալ Վանաձորի ԲԿ-ին և հետագայում գործարկել ՝ վանաձորցիներին սպասարկելու նպատակով:
Հաջորդը Վանաձոր համայնքի 2018թ.-ի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին որոշման նախագիծն էր: Այն ևս հաստատվեց։
Վանաձոր համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 109-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշմամբ էլ ավագանին հաստատեց համայնքի ծախսային մասում կատարվեց 4.240.000 ՀՀ դրամի փոփոխություններ:
Փոփոխություններն անհրաժեշտ են անմխիթար վիճակում գտնվող և վտանգավորություն ներկայացնող հետիոտնային կամուրջների, համայնքային գույք հանդիսացող նստարանների հիմնանորոգման, Մյասնիկյան փողոցի վերջնամասում և 40-ամյակի հուշարձանի հարակից տարածքում գտնվող անձրևաջրատար ընդունիչ դիտահորերի կառուցման և ցանկապատման նպատակով:
Ավագանին որոշեց նաև Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարել 3.500.000 ՀՀ դրամի փոփոխություն՝ համատիրություններին աջակցելու նպատակով, որի շրջանակում կիրականացվեն բազմաբնակարան շենքերի տանիքների մասնակի նորոգման, ընդհանուր օգտագործման տարածքների վերաանորոգման, ներքին օգտագործման ջրագծերի և կոյուղագծերի նորոգման, խաղահրապարակների, խաղային սարքավորումների ընթացիկ նորոգման, շքամուտքերի լուսավորության համակարգի տեղադրման, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում վերելակների հիմնանորոգման աշխատանքներ:
Վանաձոր համայնքի բյուջեի ծախսային մասում կատարվեց նաև 6.000.000 ՀՀ դրամի փոփոխություն, քանի որ առաջացել է երիտասարդական ծրագրեր իրականացնելու, Արջուտի աղբավայր տանող ճանապարհի մաքրման և հարթեցման աշխատանքների, ինչպես նաև հորդառատ անձրևներից հետո կուտակված մեծ քանակությամբ տիղմից և ավազից համայնքի փողոցները մաքրելու նպատակով աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն:
Ավագանին հաստատեց նաև «Վանաձոր համայնքի թիվ 15 Սուրբ Մարիամ Աստվածածին մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում և «N 35 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում խմբեր բացելու մասին որոշման նախագծերը:
Թիվ 40 մանկապարտեզին՝ իր կողմից օգտագործվող Վանաձոր համայնքի սեփականություն հանդիսացող շինությունը և դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողմասը անհատույց՝ անորոշ ժամկետով, օգտագործման իրավունքով տրամադրելու մասին որոշման նախագիծը:
Հաստատվեց նաև ՀՀ ԶՈՒ կապիտան, մարտական ծառայության շքանշանակիր, հետախույզ Գոռ Ֆրունզիկի Խուդինյանին նվիրված ուշատախտակի տեղադրման մասին որոշման նախագիծը: