Վանաձորցի մարզիկը 2 ոսկի մեդալ է նվաճել

Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հյուրընկալել է դահուկորդ Սիփան Ծաղկյանին և նրա մարզիչ Հարություն Ավետիսյանին։
Սիփան Ծաղկյանը 2025թ․ Իտալիայի Թուրին քաղաքում կայացած Հատուկ Օլիմպիադաների աշխարհի ձմեռային խաղերում դահուկավազքի 2,5 կմ դասական ոճի և 500 մ ազատ ոճի մրցումներին ոսկի մեդալներ է նվաճել։
Արկադի Փելեշյանը շնորհավորել է մարզիկին, բարձր գնահատել նրա մարզական նվաճումները և մաղթել է շարունակական հաջողություններ։ Համայնքի ղեկավարը շնորհակալագրեր է հանձնել դահուկորդին և նրա մարզիչին։

You May Also Like