Մայիսի 17-ին վանաձորցի զինվորների ծնողները մեկնեցին Արցախ՝ տեսակցելու Պաշտպանության բանակում ծառայող իրենց զինվորներին:
Արդեն երկրորդ տարին է , Վանաձորի համայնքապետարանի նախաձեռնությամբ , վանաձորցի շուրջ 50 զինծառայողների ծնողներ հնարավորություն են ունենում այցելելու Արցախում ծառայող իրենց զավակներին:
Ինչպես նախորդ այցելության ժամանակ, այս անգամ ևս Վանաձորի համայնքապետարանը հոգացել էր թե՛ ճանապարհի, թե՛ սննդի հարցերը, իսկ խմբին ուղեկցել է Վանաձորի բժշկական կենտրոնի բժիշկը: Զորամասեր մեկնող ծնողներին ճանապարհել են համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը և աշխատակազմի ներկայացուցիչները:
Այցելությունը զորամասեր կազմակերպվել է 3 ուղղություններով՝ նախապես համաձայնեցնելով Պաշտպանության նախարարության հետ:
Մեկօրյա ուղևորթյունը հնարավորություն է տվել ծնողներին ողջ օրը անցկացնել իրենց զինծառայող զավակների հետ ՝ զրուցել, ճաշել ու զբոսնել միասին:
Զինծառայողներն և նրանց ծնողները շնորհակալություն են հայտնել Վանաձորի համայնքապետարանին ընձեռված հնարավորության համար և իրենց խոսքում նշել, որ նման նախաձեռնությունները շատ կարևոր են բանակ-ընտանիք կապի ստեղծման,ինչպես նաև՝ զինվորների բարոյահոգեբանական ու մարտական ոգին ավելի բարձրացնելու հարցում:
Հիշեցնենք, որ միջոցառումը իրականացվում է «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակում, որի նպատակն է բանակ-հասարակություն կապի ամրապնդումը: