Վանաձոր համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին հերթական նիստը կրկին անցավ միայն ՀՀԿ և ՀՅԴ խմբակցությունների մասնակցությամբ: Օրակարգային 9 հարցերից առաջինը հատկապես ուշագրավ էր: Այն «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ -ին Վանաձոր համայնքի Շիրակի խճուղու վրա գտնվող հողամասը նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու մասին էր:
Իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ-ն Վանաձորում նոր արտադրություններ է հիմնելու: Ընկերության հիմնադիր տնօրեն Հոսսեյն Յաղուբպուրը խոստանում է 120 մլն դոլար ներդրում կատարել:
Պլանավորվել է Վանաձորում հիմնել 2 գործարան, որոնցից մեկը արտադրելու է կոմպոզիտային բալոններ, մյուսը՝ կարբոնի մանրաթելերի արտադրության գործարան է լինելու: Ստեղծվելու է նաև ագրոկոմպլեքս, որը կզբաղվի անասնաբուծությամբ, կաթնամթերքի և բիոմթերքի արտադրությամբ: Այս նպատակով էլ ընկերությունը նախատեսում է ներդնել ևս 20 մլն եվրո:
Արդյունքում Վանաձորում մինչև 2000 աշխատատեղ է ստեղծվելու: