Վանաձորում շարունակվում են բարեկարգման աշխատանքները


Ըստ Կոմունալ տնտեսության, բարեկարգման և շրջակա միջավայրի պահպանության բաժնի տարեկան աշխատանքային պլանի՝ շարունակվում են նշագծման աշխատանքները: Նշագծվում են Թումանյան, Զաքարյան և Զորավար Անդրանիկի փողոցները:
Հատկապես գարնանը առատ անձրևների հետևանքով առավել պարբերաբար են իրականացվում անձրևաջրատար համակարգի մաքրման աշխատանքները, այս անգամ հերթը Բաղրամյան պողոտայինն էր:
Վանաձորի տարբեր հատվածներում կատարվում են նաև փողոցների և մայթերի բարեկարգման աշխատանքներ: Կոտրած եկեղեցու տարածքում ասֆալտապատվում է հուշարձան տանող ճանապարհը, բարեկարգվում է տարածքը: Կատարվել են նաև Մյասնիկյան փողոցի մայթերի սալիկապատման աշխատանքներ:

You May Also Like