Վանաձորում նշվեց ՀՀ անկախության 27-րդ տարեդարձը

ՀՀ անկախության օրը Վանաձորում նշվեց տոնական միջոցառումների շարքով։ Սեպտեմբերի 21-ի առավոտյան Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելեցին զիվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան Ազատամարտում զոհված վանաձորցի հերոսների շիրիմներին։ Ծաղիկներ խոնարհեցին, ապա հաջորդ կանգառը անկախության կերտման ակունքում կանգնած հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանի մոտ էր։ Ներկաները այստեղ ևս ծաղիկներ և ծաղկեպսակներ խոնարհեցին՝ հիշելով անկախության կերտման ճանապարհին հայորդիների սխրանքները և հայ ժողովրդի կարևորագույն ձեռքբերումը՝ անկախությունը։ Երեկոյան արդեն տոնական օրը կեզրափակի Հայաստանի Հանրապետության անկախության 27-ամյակին նվիրված համերգը՝ Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

You May Also Like