Հունիսի 29-ը Հայաստանում նշվում է որպես անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օր:
Օրվա առթիվ Վանաձորում անցակացվեց միջացոռումների շարքը ,որը մեկնարկեց Արցախյան հերոսամարտի մասնակիցներին նվիրված խաչքար-կոթողի մոտ:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը,տեղակալ Արման Բերնեցյանը,մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, երկրապահ կամավորականներ, անհայտ կորած զինծառայողների հարազատներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Ներկաներին իրնց խոսքը հղեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Վանաձոր համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, ելույթ ունեցան ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ղեկավար, գնդապետ Կամո Հովհաննիսյանը, անհայտ կորած զինծառայողի մայր Սիրուշ Հակոբյանը:
Միջոցառման շրջանակում հնչեցին գեղարվեսատական կատարումներ.
տեղի ունեցավ հոգեհանգստի կարգ, որից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին անհայտ կորած զինվորի հիշատակին կանգնեցված հուշաքարին:
Անհայտ կորած ազատամարտիկի օրվան նվիրված միջոցառումը շարունակվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Վանաձորի մասնաճյուղում, որտեղ կազմակերպվել էր կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդես,
Ստեփան Զորյանի տուն-թանգարանում ելույթ ունեցավ Վանաձորի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Սպարտակ Ջանվելյան):