Այսօր՝ հունիսի 14-ին, մեկնարկեց սպասված երաժշտական իրադարձությունը: Վաղ առավոտյան Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճն արդեն մարդաշատ էր: Ամալյա Պապոյանի հիշատակին նվիրված երաժշտական փառատոն-մրցույթի բացման արարողությանը ներկա էին ժյուրիի նախագահ՝ Ուկրաինայի Պ. Ի. Չայկովսկու անվան ազգային երաժշտական ակադեմիայի պրոռեկտոր, Ուկրաինայի կոմպոզիտորների Ազգային միության խորհրդի քարտուղար, Երաժշտության միջազգային կոմիտեի, Ուկրաինայի Ազգային ժողովի գլխավոր քարտուղար (IMC), Ուկրաինայի արվեստի վաստակավոր գործիչ, փիլիսոփայության դոկտոր Լեսյա Օլիյնիկի գլխավորած երաժշտարվեստի բարձրակարգ մասնագետների թիմը, Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը, համայնքի ղեկավարի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը և բազմաթիվ մասնակիցներ Հայաստանի Հանրապետության մարզերից և արտերկրից: Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհավորանքը մասնակիցներին և կազմակերպիչներին փոխանցեց աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը: «Մենք ամեն ինչ անելու ենք, որ այս փառատոնը կրի ամենամյա բնույթ: Նշեմ նաև, որ մենք աշխատում ենք մի ծրագրի շուրջ, որը վաղը հնարավորություն կտա Վանաձորի համայնքապետարանի միջոցներով միջազգային և հանրապետական մրցույթներում լավագույնս հանդես եկած մասնակիցներին տրամադրել կրթաթոշակ: Բարի երթ մրցույթին»,-եզրափակեց Ա. Օհանյանը: Ողջույնի խոսքով հանդես եկավ Էդ. Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, կոմպոզիտոր Գագիկ Աղաբաբյանը, ով իր խոսքում մասնավորապես ասաց. «Վանաձորի տարեգրության մեջ շատ մրցույթներ և փառատոններ են անցկացվել: Մեր քաղաքն ակտիվ մասնակցել է նաև հանրապետական և միջազգային փառատոնների, սակայն ոչ մի անգամ այսքան մարդաշատ փառատոն այստեղ չի կազմակերպվել: Վստահ եմ, որ այս փառատոնը շարունակական է լինելու»: Ժյուրիի նախագահ Լեսյա Օլիյնիկը, ողջունելով նախաձեռնությունը, առաջին հերթին կարևորեց երաժշտական ճաշակի ձևավորումն ու բարձրարվեստ երաժշտության հանրահռչակումը, ինչն առաջնային պետք է լինի երաժշտական յուրաքանչյուր մրցույթի համար, իսկ մասնակիցներին, նրանց մանկավարժներին և ծնողներին արդեն իսկ հաղթողներ համարեց: «Օդեսա-Վանաձոր մյուզիք օլիմպ» միջազգային առաջին փառատոն-մրցույթի գաղափարի հեղինակ և կազմակերպիչ Հասմիկ Խաչատրյանը ներկայացրեց ժյուրիի կազմը, ապա սկսվեց մրցութային փուլը: Մրցույթին մասնակցում է ավելի քան 600 պատանի երաժիշտ՝ մայրաքաղաքից և հանրապետության տարբեր մարզերից, ինչպես նաև Օդեսայից: մրցութային առաջին օրը պայքարը ծավալվում էր «Սոլֆեջիո», «Ժողովրդական գործիքներ», «Դաշնամուր», «Լարային գործիքներ» և «Անսամբլային կատարումներ» անվանակարգերում: Յուրաքանչյուր անվանակարգում կատարողական վարպետությունն էր ցուցադրում շուրջ 80 մասնակից:
You May Also Like
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Ванадзор
Comments Off on Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա առթիվ
Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրացավ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, պետական և հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար՝ Ռաֆայել Ղարագյոզյանի 95-ամյակը
Ванадзор
Comments Off on Այսօր՝ օգոստոսի 14-ին, լրացավ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, պետական և հասարակական գործիչ, ՌԴ վաստակավոր շինարար՝ Ռաֆայել Ղարագյոզյանի 95-ամյակը