Վանաձորում մեկնարկել է Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը

Այսօր՝ հուլիսի 24-ին, Վանաձորի մարզապալատում տեղի ունեցավ օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի եռակի գավաթակիր, Եվրոպայի չեմպիոն , սպորտի վաստակավոր վարպետ , ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ստեփան Սարգսյանին նվիրված ազատ ըմբշամարտի 24-րդ միջազգային մրցաշարի հանդիսավոր բացումը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը , համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը և համայնքապետարանի աշխատակազմի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:
Միջազգային մրցաշարին այս տարի մասնակցում են Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, Հունաստանից, Բելառուսից, Քաթարից և Ղազախստանից ժամանած ավելի քան 100 մարզիկներ: Մասնակիցների թվում են Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների չեմպիոններ, մրցանակակիրներ՝ Խետիկ Ցաբոլովը, Սոսլան Կցոևը և այլք:
Հայ ըմբիշների համար Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարն ընտրական է սեպտեմբերին կայանալիք Աշխարհի առաջնության համար:

You May Also Like