Նախադպրոցական հաստատություններում աշխատանքները կվերսկսվեն: Ստեղծված պայմաններում համայնքային ենթակայության մանկապարտեզների գործունեության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով՝ մայիսի 22-ին Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը և աշխատակազմի մշակույթի, կրթության և զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը հանդիպեցին մանկապարտեզների տնօրենների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեց մանկապարտեզներում առողջ և անվտանգ պայմանների ապահովման և կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների անվտանգ ապահովումը ըստ պարետի ցուցումների: Ներկայացվեցին պարետի որոշման նորմերը, քննարկվեց մանկապարտեզներում միջոցների համապատսխանելիությունը և հնարավոր զինումը ստեղծված իրավիճակի նորմերին:
Տրվեցին հստակ ցուցումներ և հանձնարարականներ՝ ամենօրյա ռեժիմով տարածքները ախտահանելու և ջերմաչափումներ իրականացնելու, հիգիենիկ պայմաններ ստեղծելու և սոցիալական հեռավորության պայմաններ ապահովելու ուղղությամբ:
Համայնքապետարանը հետևողական է լինելու մանկապարտեզներում կորոնավիրուսային հիվանդության պայմաններում անվտանգ և պատշաճ գործունեության ապահովման և պարետի որոշմամբ սահմանված կանոնակարգը խստագույնս պահպանելու ուղղությամբ: