Վանաձորում ՀՀ անկախության 28-ամյակին նվիրված տոնական միջոցառումները շարունակվում են:

Վաղ առավոտից գեղեցիկ համերգ է Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու դիմաց՝ մասնակցությամբ Վանաձորի կատարողական խմբերի և անհատ կատարողների:
Երրորդ բանակային զորամիավորման կողմից իրականացվում է նաև զինտեխնիկայի և գույքի ցուցադրություն: Միջոցառման մասնակիցները վրաններում ճաշակում են զինվորական կերակուր: Ներկա են Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները, ավագանու անդամներ, ուժային կառույցների մարզային ստորաբաժանումների ղեկավարներ և ԵԿՄ Լոռու մարզային կառույցի ներկայացուցիչները:
Երեկոյան արդեն տոնական օրը կեզրափակի Հայաստանի Հանրապետության անկախության 28-ամյակին նվիրված համերգը՝ Շ. Ազնավուրի անվան մշակույթի պալատում:

You May Also Like