
Այսօր՝ Հայկական բանակի կազմավորման օրվա առթիվ
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ Հանրապետական մաղթանք հնչեց:

Ներկա էին Լոռու մարզպետ Արամ Ղազայանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, համայնքապետարանի և մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, պաշտոնյաներ, Երկրապահ կամավորներ, հավատավորներ։

Տոնական օրվա պաշտոնական միջոցառումները սկսեցին Հայաստանի ազգային հերոս և Արցախի հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ։ Այստեղ Վանաձորի կամերային երգչախմբի կատարմամբ հնչեցին ՀՀ օրհներգը, ապա Հայկական բանակի հիմնը՝ «Երազ իմ երկիր, հայրենի»-ն։

Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Սպարապետի հուշարձանի մոտ, ապա այցելեցին արցախյան առաջին պատերազմում և 44-օրյա արցախյան պատերազմում զոհված զինծառայողների պանթեոններ:

Օրը կամփոփվի տոնական համերգով, որ տեղի կունենա Վանաձորի էդ․ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում, 16։00-ին։

Փառք մեր Բանակին, փառք մեր զինվորներին։
Post Views:
70