Վանաձորում համապետական շաբաթօրյակի մեկնարկը տրվեց

Մարտի 23-ին, առավոտյան ժամը՝ 10:00-ին Վանաձորում տրվեց համապետական շաբաթօրյակի մեկնարկը: Մասնակցում են համայնքային կազմակերպությունները, համայնքի տարածքում գտնվող հիմնարկ-ձեռնարկությունները և իրավաբանական անձինք: Վանաձորն առավել բարետես և մաքուր դարձնելու նպատակով շաբաթօրյակի են դուրս եկել համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող 10 մարզադպրոց ՝ 214 աշխատակիցներով և ավելի քան 300 մարզիկներով, 39 կրթամշակութային հիմնարկ՝ ավելի քան 500 աշխատակցով և մոտ 300 աշակերտներով և ծնողներով: Լոռու մարզկենտրոնի 35 համատիրություններն իրենց աշխատակիցներով և բնակչությամբ մաքրում են իրենց սիրելի քաղաքը, հարազատ բակն ու փողոցը և կոչ անում բոլորին միանալ շաբաթօրյակին:
Մասնակիցների առաջին գծում է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմը՝ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի գլխավորությամբ:
Շաբաթօրյակի աշխատանքները կատարելու համար գործի են դրվել 4 տրակտոր, 10 ինքնաթափ բեռնատար, 1 ինքնաբարձիչ մեքենաներ:
Հիշեցնենք, որ քաղաքը բաժանվել է 3 գոտիների: Ստեղծվել են 3 աշխատանքային խմբեր՝ աղբատեղիները վերացնելու նպատակով: 1 աշխատանքային խումբ էլ ստեղծվել է խոտանված ավտոմեքենաների թափքերը տեղափոխելու նպատակով:

You May Also Like