Վանաձորում կայացավ հայկական կոխ ըմբշամարտի Հայաստանի առաջնությունը
Երևանի, հանրապետության մարզերի եւ Արցախի 100-ից ավելի մարզիկներ ութ քաշային կարգերում գորգ դուրս եկան Վանաձորում: Մեծահասակների Հայաստանի չեմպիոն դարձան Արթուր Մանուկյանը (55 կգ), Էդմոն Մանուկյանը (60 կգ), Արման Գաբրիելյանը (66 կգ), Տիգրան Վարոսյանը (73կգ), Կարեն Ստեփանյանը (81 կգ), Դավիթ Սարգսյանը (90 կգ), Սամվել Հակոբյանը (100 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (100+ կգ)։
Մարզիկներին ողջունեցին ու պարգեւատրեցին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Գաբրիել Ղազարյանը, հայկական կոխ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Վաղինակ Գալուստյանը, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոններ, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:
«Մրցավայր ընտրել ենք Վանաձոր քաղաքը, քանի որ այն կոխ ըմբշամարտի կենտրոններից է։ Մենք պետք է պահպանենք ազգային մարզաձեւը։ Մի պահ կորցրել էինք այն, հիմա վերագտել ու վերականգնում ենք։ Հաջորդ քայլը կլինի ամրապնդումը։ Դրանից հետո էլ՝ համաշխարհային ճանաչում ձեռք բերելը»,- հայտարարել էր Հրաչյա Ռոստոմյանը։