Վանաձորում կայացավ «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը

Մայիսի 25-ին «Հայաստան» մարզական հասարակական կազմակերպության Վանաձորի քաղաքային մասնաճյուղի մարզահամալիրում կայացավ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մասսայական սպորտի բաժնի պետ Սուրեն Պռազյանը: Լոռու մարզպետի տեղակալ Տիգրան Բադոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Ռևազյանը, Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, քաղաքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Բացման խոսքով հանդես եկավ Սուրեն Պռազյանը, ապա մասնակիցներին քաղաքապետի ողջույնի խոսքը փոխանցեց քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, ինչից հետո տրվեց մրցումների մեկնարկը:

Մրցույթին մասնակցեցին Հայաստանի Հանրապետության 12 հաստատությունների թիմերը, որոնք կազմավորվել են մրցույթի առաջին փուլի արդյունքների հիման վրա: Մրցանակային 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը զբաղեցրին Գյումրու հատուկ խնամքի տների և մանկատների թիմերը, որոնց հանձնվեցին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության վկայագրեր, շնորհակալագրեր, մարզագույք, գավաթներ և մեդալներ: Վանաձորի մանկատան թիմը զբաղեցրեց 6-րդ տեղը:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի բոլոր մասնակից երեխաների համար նախապատրաստել էր մարզահագուստներ: Մարզագույքով պարգևատրվեցին նաև 4-12-րդ տեղերը գրաված հաստատությունների թիմերը:

You May Also Like