Վանաձորում էր Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարարը

Վանաձորի Տեխնոլոգիական Կենտրոնում հունվարի 31-ին տեղի ունեցավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի հանդիպումը Լոռու մարզի համայնքների ղեկավարների, տնտեսական զարգացման պատասխանատուների, մարզպետարանի ներկայացուցիչների, բանկերի կառավարիչների և շահագրգիռ այլ անձանց հետ: Քննարկման առանցքում կառավարության նոր ծրագիրն էր և համայնքների սուպսիդավորման խնդիրները:
ՀՀ մարզերում համայնքների կողմից ներդրումային ծրագրերի մշակման և ներկայացման դեպքում 2018 թ.-ին կառավարությունը պատրաստ է համաֆինանսավորում իրականացնել: Ծրագրերը պետք է ներկայացվեն մինչև մարտի 31-ը:
Սահմանվել են չափորոշիչներ և համապատասխան փուլերից հետո կառավարություն մտնելու են ծրագրեր, որոնք իրենց ընթացակարգում ձևակերպված չափորոշիչներին բավարարելու են և հանձնաժողովը գնահատելու է, թե որ ծրագրին կտրվի նախապատվություն և ինչ չափով կֆինանսավորվի:
Հանդիպման ընթացքում հնչեցին հարցեր, քննարկվեցին նաև համայնքների՝ տարեկան աշխատանքային պլաններ կազմելու գործընթացի առանձնահատկությունները:

You May Also Like

Leave a Reply