Վանաձորի օր

Վանաձորի օրվա տոնակատարության միջոցառումները մեկնարկեցին պաշտոնական ընդունելությամբ, որ տեղի ունեցավ Վանաձորի Ստեփան Աղաջանյանի անվան գեղարվեսի դպրոցում։
Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Վանաձորի ավագանու անդամներ, պատվավոր քաղաքացիներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, Վանաձորի քույր քաղաք լեհական Լյուբլինի ներկայացուցիչներ, մանկավարժներ, մտավորականներ:
Արկադի Փելեշյանը Վանաձորի օրվա առթիվ շնորհավորեց վանաձորցիներին ու քաղաքի հյուրերին։
<<Վանաձորի հարգելի բնակիչներ և հյուրեր. Այսօր մենք նշում ենք հատուկ օր՝ մեր քաղաքի օրը: Սա տոն է, որը միավորում է բոլորիս, ովքեր սիրում և հպարտանում ենք մեր հայրենի օրրանով։ Ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել բոլոր բնակիչներին, ովքեր ապրում և արարում են Վանաձորում, ամեն օր նպաստում են մեր քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը։ Թող մեր քաղաքը շարունակի աճել ու զարգանալ, և թող բոլորս հպարտանանք նրա յուրաքանչյուր ձեռքբերումով>>,- ասաց Արկադի Փելեշյանը:
Օրը կրկնակի տոնական էր․ հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի օրը։ Համայնքի ղեկավարը շնորհավորեց ուսուցիչներին մասնակիտական տոնի առթիվ և համայնքապատկան արվեստի դպրոցների մանկավարժներին պարգևատրեց շնորհավորագրերով։
Միջոցառումն ուղեկցվեց Վանաձորի կամերային նվագախումբի կատարումներով։

You May Also Like