Վանաձորի օրվա առթիվ քաղաքում հյուրընկալվել են քույր քաղաք լեհական Լյուբլինի ավագանու երկու անդամ

Մարտին Բուբիչը և Մարտա Գուդկովսկան մասնակցել են Վանաձորի օրվա միջոցառումներին։
Այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Վանաձորի համայնքապետարանում Լյուբլինից ժամանած հյուրերին Վանաձոր համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանի և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հայկ Վիրաբյանի գլխավորությամբ ընդունեցին համայնքապետարանում։ Քույր քաղաքի ներկայացուցիչների հետ քննարկվեցին երկու քաղաքների միջև համագործակցության ամրապնդման, դրան ուղղված գործնական քայլեր ձեռնարկելու հարցեր։
Կողմերը փոխանակվեցին խորհրդանշական նվերներով և պայմանավորվեցին ամեն ինչ անել ամրապնդելու և զարգացնելու փոխշփման եզրերը։

You May Also Like