Վանաձորի օրվան նվիրված մարզական միջոցառումներ

Ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի միջոցառումների պլանի համաձայն 2018թ-ի հոկտեմբերի 11-ից 12-ը Վանաձորի մարզական կազմակերպություններում և  մարզաբազաներում անց են կացվել առաջնություններ և մրցաշարեր բոլոր մարզաձևերից ` նվիրված Վանաձորի օրվան:

Մասնակիցներին ողջունել և քաղաքի օրվա կապակցությամբ Վանաձոր համայնքի ղեկավարի շնորհավորանք է փոխանցել  Վանաձորի համայնքապետարանի ֆիզկուլտուրայի և սպորտի բաժնի պետ Գևորգ Մացակյանը:

Վանաձորի համայնքապետարանի կողմից կոլեկտիվներին հանձնվել են շնորհակալագրեր և գավաթներ, իսկ ակտիվ մասնակիցներին` պատվոգրեր:

You May Also Like