Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ
Սիրելի վանաձորցիներ, թանկագին հայորդիներ, ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության տոնի առթիվ: Հայաստանում, Արցախում և աշխարհի բոլոր անկյուններում, որտեղ ապրում և արարում է հայը, սեպտեմբերի 21-ը ցնծության ու զարթոնքի օր է:
Ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդը վաստակել է ինքնանվիրումի, զոհողության և մաքառման ծանր գնով: Անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր մեծագույն պարգև է ամեն մի հայի համար, երաշխիք՝ արարման, զարգացման ու շենացման համար: Քսանվեց տարին փոքր ժամանակահատված է մեր հազարամյա պատմության մեջ. պատերազմ, շրջափակում, կորուստներ, սակայն դարի ծանրություն ունեցող անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր տոգորված է տոկունությամբ, անսահման սիրով՝ առ հայրենիքն ու լավագույն ապագան կերտելու անխախտ հավատով:


Այսօր Արցախի և ՀՀ սահմանների խաղաղությունն առավել քան երբևէ պաշտպանության կարիք ունի: Մեր բոլոր ջանքերը միտված պետք է լինեն հայոց բանակի ամրացմանն ու մարտունակության բարձրացմանը, որը մեր բոլոր ձեռքբերումների պահպանման ու ամրապնդման երաշխիքն է: Բոլորս միասին ենք կերտելու մեր հաջողությունները, մենք ենք մեր ապահով և արժանապատիվ կեցության ճարտարապետները, ուրմեն հայրենիքի և միմյանց հանդեպ անապակ սիրով սատար կանգնենք և ստեղծենք այն Հայաստանը, որը երազում ենք:


Սիրասուն հայրեր և մայրեր, քույրեր, եղբայրներ և զավակներ, երջանկություն և բարեկեցություն, արժանապատիվ կյանք, առաջընթաց և բարեկեցություն ողջ հայությանը՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ:

You May Also Like

Leave a Reply