Սիրելի երեխաներ և ծնողներ,
Շնորհավորում եմ ձեզ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ։ Երեխաները մեր ապագայի, մեր հարատևության երաշխավորներն են։ Նրանց հանդեպ ունեցած մեր պարտավորություններն ու պատասխանատվությունը լրջագույն գործոնը պետք է լինեն՝ նրանց ճիշտ ձևավորման և հղկման համար։ Մեր երեխաների մեջ պետք է տեսնենք մեր վաղվա օրը։ Նրանց կյանքը երջանիկ ու անհոգ դարձնելը մեր ամենօրյա ջանքերից է կախված։ Մեր կյանքն իմաստավորվում է երեխաների ծնունդով, նոր գույն ու խորհուրդ է ձեռք բերում։ Երեխաների կրթությունն ու դաստիարակությունը պետք է լինեն ամենօրյա հոգածության առարկա։ Մենք լինելու ենք ամուր հենարան, տալու ենք թևեր՝ թռիչքի համար, մեր օրինակով ենք բարություն և ազնվություն սերմանելու նրանց մեջ, ուրեմն լինենք արժանի ծնողներ մեր զավակների համար։ Պարտավոր ենք պաշտպանել բոլոր փոքրիկներին, սիրով ու հոգատարությամբ ողողենք նրանց։ Առանձնահատուկ ջերմության կարիք ունեն հատկապես սոցիալապես անապահով և հատուկ հաստատություններում գտնվող մեր փոքրիկ բարեկամները։ Նրանք առաջին հերթին սիրո և աջակցության կարիք ունեն։ Մեր հայրենիքի ապագայի պաշտպանությունը կախված է երեխաների պաշտպանությունից։ Նրանց իրավունքների և շահերի պաշտպանությունը մշտապես պետք է ամրագրվի պետության կողմից իրականացվող քայլերով։ Երեխաների շահերը բոլորիս շահերն են, եթե ուզում ենք ունենալ առողջ հասարակություն և ամուր պետություն։
Թանկագին փոքրիկներ, կրկին շնորհավորում եմ, անամպ երկինք և հարթ ճանապարհ եմ մաղթում։ Ապրեք առողջ ու երջանիկ։ Թող ձեր այտերին մշտապես փայլի լուսավոր ժպիտը։