Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ուղերձը Երևանի օրվա կապակցությամբ

Մեր սիրելի մայրաքաղաքը 2802 տարեկան է
Սիրելի՛ հայրենակիցներ, մեր հայրենիքի համար այս ծանր պահին, երբ բոլորիս հայացքն ուղղված է սահմանին, Հայաստանի Հանրապետության՝ հազարամյակների պատմություն ունեցող հինավուրց մայրաքաղաքի տարեդարձը լավագույն հիշեցումն է մեզ և աշխարհին, որ արևի քաղաքի և արևորդիների արմատն ամուր է կառչած իր ժայռերին, հայը կանգուն է հազարամյակներ, նրա սրտի կենտրոնը Երևանն է՝ որպես համայն հայության մայրաքաղաք, և այդ կենտրոնից մինչև սահմաններ կենդանի բերդեր ենք և անառիկ ամրոցներ: Տեր ենք կանգնելու Աստծուց մեզ շնորհված հողին ու ջրին, հաղթանակը մերն է լինելու, և խաղաղություն ենք ժառանգելու մեր զավակներին:
Արարատի հայացքի ներքո ծաղկող Երևանը Հայաստանի և հայության վերազարթոնքի խորհրդանիշն է: Իմաստուն ծերունի և հավերժ երիտասարդ մայրաքաղաքի ներկայի հանդեպ լինենք հոգատար, որ ապագային լինենք արժանի:
Սիրելի՛ հայրենակիցներ,, այսօր բոլորիս տոնն է, ուստի Վանաձորի բնակչության, Վանաձոր համայնքի ավագանու և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ մայրաքաղաք Երևանի 2802-րդ տարեդարձի առթիվ: Միասին հպարտանանք, կառուցենք և շենացնենք Հայրենիքի սիրտը:

 

You May Also Like