Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Սիրելի երիտասարդներ,
Ջերմագույն բարեմաղթանքներս եմ հղում՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։
Երիտասարդ տարիքում է մարդը նախանշում իր ապագայի տեսլականը, ստեղծում ամուր հիմքեր՝ այն կերտելու համար։ Մենք ունենք հրաշալի սերունդ՝ խելացի, բանիմաց և շնորհալի։ Սիրելի երիտասարդներ, Ձեր մեջ ենք տեսնում մեր երկրի ծաղկուն ապագան, հզոր հայրենիք կառուցելու մեր նվիրական իղձերի իրականացումը։
Այս տարի օրն առավել խորհրդանշական է: Վանաձորին է հանձնվում 2019 թ. Երիտասարդական մայրաքաղաքի բանալին: Վստահ եմ՝ այն դառնալու է հնարավորությունների փակ դռները բացող բանալի, սակայն պետք է գիտակցել, որ բոլոր կապանքներն առաջին հերթին մեր մտքերում են, և եթե հավատանք մեր կարողություններին, հաջողությունն անխուսափելի է: Վանաձորն ուժեղ է իր ուժեղ երիտասարդներով, նրանց բանիմացությամբ, մարզկենտրոնի խնդիրների լուծմանը հետամուտ լինելու մղումով և մասնակցային բարձր որակներով:
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ։ Ես հավատում եմ մեր երկրի այս օրվան, քանի որ այն ստեղծեցին երիտասարդները՝ հզոր կամքով և միասնականությամբ, ուրեմն նրանց հավատալն ամենաքիչն է, որ կարող ենք անել։ Մաղթում եմ երազանքների իրականացում,անհոգ ու երջանիկ կյանք։ Ի գործ…

You May Also Like