Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ

Թանկագին հայրենակիցներ, սիրելի վանաձորցիներ, ջերմորեն շնորհավորում եմ ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ:
Քսանյոթ տարին փոքր ժամանակահատված է մեր հազարամյա պատմության մեջ, որը լի է եղել ծանր ու հերոսական բազում դրվագներով: Անկախ Հայաստանի յուրաքանչյուր օր տոգորված է տոկունությամբ, անսահման սիրով՝ առ հայրենիքն ու լավագույն ապագան կերտելու անխախտ հավատով: Անկախությունը հայի կարևորագույն ձեռքբերումն է, երաշխիքը՝ արարման, զարգացման ու շենացման համար:
Հայոց մարտունակ բանակը մեր բոլոր ձեռքբերումների պահպանման ու ամրապնդման երաշխավորն է:

Սիրելի հայորդիներ, բոլորս միասին ենք կերտելու մեր հաջողությունները, մենք ենք մեր ապահով և արժանապատիվ կեցության ճարտարապետները, ուրեմն հայրենիքի և միմյանց հանդեպ անապակ սիրով, ազնիվ մղումով ստեղծենք այն Հայաստանը, որը երազում ենք:

Սիրասուն մայրեր, նահապետ հայրեր, քույրեր, եղբայրներ և զավակներ, արժանապատիվ կյանք, երջանկություն, բարեկեցություն և առաջընթաց համայն հայությանը՝ հանուն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԶՈՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ:

You May Also Like