Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդների միջազգային օրվա առթիվ

Սիրելի երիտասարդներ,
Ջերմագույն բարեմաղթանքներս եմ հղում՝ Երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ։
Երիտասարդ տարիքում է մարդը նախանշում իր ապագայի տեսլականը, ստեղծում ամուր հիմքեր՝ այն կերտելու համար։ Մենք ունենք հրաշալի սերունդ՝ խելացի, բանիմաց և շնորհալի։
Սիրելի երիտասարդներ, Ձեր մեջ ենք տեսնում մեր երկրի ծաղկուն ապագան, հզոր հայրենիք կառուցելու մեր նվիրական իղձերի իրականացումը։
Երիտասարդությունն ուժ է, այն ստեղծագործելու պոռթկում է, երազելու համարձակություն, համառություն և անսահման եռանդ։ Այն վերացնում է դեպի երազանքներ և նպատակներ տանող բոլոր հնարավոր սահմանները և ստիպում հավատալ լավագույնին։ Անչափ կարևոր է երիտասարդների մասնակցությունը բոլոր բնագավառներում։ Նրանց համար հնարավորությունների ստեղծումը պետության զարգացման տեսլականի անկյունաքարն է։
Կրկին շնորհավորում եմ տոնի առթիվ։ Ես հավատում եմ մեր երկրի այս օրվան, քանի որ այն ստեղծեցին երիտասարդները՝ հզոր կամքով և միասնականությամբ, ուրեմն նրանց հավատալն ամենաքիչն է, որ կարող ենք անել։
Մաղթում եմ երազանքների իրականացում, անհոգ ու երջանիկ կյանք։

You May Also Like