Հարգելի պարոն Ազիզյան,
Մեծագույն սիրով և ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ: Մարդուն մարդ պահելու, հային հայ պահելու հզոր առաքելություն ունի հայ թատրոնը: Դուք արվեստի ջահը անմար պահող կերոններից եք: Դուք Ձեր կյանքը նվիրաբերել եք արվեստին: Հայ թատերարվեստի այն երախտավորներից եք, ով հայկական դերասանական դպրոցի լավագույն ավանդույթների կրողն ու շարունակողն է, վառ անհատականություն, ում հանդիսատեսը սիրում է և սրտատրոփ սպասում հերթական բեմելին: Ձեր կերպարները խոսում են հանդիսատեսի հետ, համոզում, հուզում, բարձրացնում և ազնվացնում մարդուն: Ձեր հարուստ ստեղծագործական կյանքը լի է թատրոնի և մարդու հանդեպ խորը սիրով: Ձեր տաղանդի շնորհիվ դերեր են կերտվել ոչ միայն թատրոնում, այլև կինոյում: Այսօր էլ շարունակելով թատերարվեստին ծառայելու շնորհակալ ուղին՝ մշտապես ձգտում եք ավելին անել, ապրում և ապրեցնում եք թարոնով: Վանաձորյան թատրոնի գույներն առավել պայծառ են Ձեր շնորհիվ: Միշտ եղեք ստեղծագործական պրոցեսում և վայելեք ժողովրդի անսահման սերն ու հիացմունքը:
Մաղթում ենք առողջ և երջանիկ կյանք։ Մեծ եռանդով ու նվիրվածությամբ շարունակեք արվեստագետի բարձր կոչմանը հավատարիմ գործը հայ թատրոնի բեմում: