Հարգարժան, տիկին Քալանթարյան,
Ընդունեք մեր ջերմագին շնորհավորանքը՝ Ձեր ծննդյան օրվա առթիվ:
Մեծ է Ձեր դերակատարությունը և վաստակը հասարակական և քաղաքական գործունեության մեջ: Դուք այն եզակի կին գործիչներից եք, ով տարբեր գումարումների ավագանու կազմում իր ծանրակշիռ խոսքն ունի որոշումների կայացման մեջ: Լինելով համայնքի և քաղաքացու շահերի համար սրտացավության օրինակ՝ նաև գործի և արգասաբեր գործընկերության օրինակ եք: Հասարակական, քաղաքական կյանքում ակտիվ գործունեությունն ամենևին չի խամրեցնում կանացի հմայքն, այլև ապացուցում է բազմաթիվ կանանց, որ հայրենիքի և սեփական բնակավայրի համար սրտացավությունն ու հոգատարությունը առաջին հերթին հատուկ են կնոջը: Կրկին շնորհավորելով՝ մաղթում ենք առողջություն, երջանկություն և ամենայն բարիք: