Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի շնորհավորական ուղերձը՝Կանանց միջազգային տոնի առթիվ

Սիրելիկանա՛յք, մայրե՛ր,քույրե՛ր և դուստրե՛ր,
Դուք սիրո և հավատարմության, անսահման նվիրվածության մարմնացումն եք։ Կյանքը ձեզանով է իմաստավորվում, քնքշանքով լցվում։ Շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ և կարևոր տոնի առթիվ: Մաղթում եմ անսահման սեր, ներդաշնակ ու երջանիկ կյանք: Հարստացրեք մեր կյանքը առաքինությամբ, պահպանեք ընտանեկան արժեքներն ու գոտեպնդեք մեզ՝ բոլոր ոլորտներում պատվով կատարելու մեր առջեւ դրված խնդիրները:
Կնոջ, մոր դաստիարակությամբ են ձեւավորվում արժանապատիվ քաղաքացին,քաջարի զինվորն ու մտավորականը: Այսօր առավել քան մեծ է ձեր դերը մեր պետության կայացման ու զարգացման գործում: Ձեր ներկայությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում միայն լավագույն փոփոխությունների երաշխիք է: Մեծ է ձեր նպաստը մեր տնտեսական, քաղաքական և մշակութային ներուժի ավելացման գործում, որովհետև գիտեք արարել, ստեղծածը պահպանել և զարգացնել։ Մարտի 8-ն աշխարհին հիշեցնում է հավասարության, ուշադրության, խտրականության վերացման, տարբեր ոլորտներում մասնակցության հնարավորության մասին։
Քնքուշ տիկնայք, մեր գնահատանքն ենք բերում ձեզ՝ խոնարհվելով առաքելություններից մեծագույնի՝մայրության շնորհի առջև։ Դուք արժանի եք մեծարանքի ու սիրո: Մենք ուժեղ ենք ձեզնով, մեր բոլոր հաղթանակների հենարանն ու ոգեշնչողը դուք եք: Լինի ընտանիքում, թե հասարակական, քաղաքական ոլորտներում, ձեր ներկայությունը հանդուրժողականության, նուրբ դիվանագիտության եւ դրական որոշումների կայացման երաշխիք է: Շարունակե՛ք մնալ լավագույն ավանդույթների եւ ժամանակակից փոփոխությունների ներդաշնակ կրողները:
Եւս մեկ անգամ շնորհավորում եմ տոնական միամսյակի կապակցությամբ: Մաղթում եմ չխամրող կանացիություն։ Եղեք սիրված եւ սիրով լցրեք աշխարհը: Թող ամուր լինի հայ ընտանիքը, հզոր՝ մեր երկիրը։

You May Also Like