Տարին մոտենում է ավարտին: Ավանդույթի համաձայն Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը նախաձեռնել էր տարեվերջյան հանդիպում լրագրողների հետ, որի ընթացքում հանձնեց նաև շնորհակալագրեր: Դեկտեմբերի 26-ն այս առումով ավանդական էր, սակայն միևնույն ժամանակ տարբերվող, քանի որ հանդիպումը ոչ պաշտոնական մթնոլորտում էր: Մամիկոն Ասլանյանը շնորհակալագրեր հանձնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին Վանաձորի համայնքապետարանի գործունեությունը հանրության ուշադրության առանցքում պահելու և արդյունավետ համագործակցության, ինչպես նաև պրոֆեսիոնալ, օպերատիվ և անաչառ աշխատանքի համար: Հանդիպման պաշտոնական մասին հաջորդեց անմիջական զրույցը տարվա ձեռքբերումների և խնդիրների մասին: Քաղաքապետն իր ձեռքով խորոված պատրաստեց լրագրողների համար: