Վանաձորի քաղաքապետն ընդունեց Չեխիայի փոխդեսպանին


Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունեց Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ, առաջին քարտուղար Յան Պլեշինգերին, առևտրի և տնտեսական բաժնի աշխատակից Դավիթ Դիլանյանին: Հանդիպմանը ներկա էին նաև Վանաձորի քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը և աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը:
Հյուրերին հետաքրքրում էր Վանաձորն իր հնարավորություններով և զարգացման տեսլականով: Քաղաքապետը ներկայացրեց տարբեր ոլորտներում առկա իրավիճակը և քաղաքի զարգացման համար անհրաժեշտ առաջնահերթությունները: Երկուստեք հույս հայտնեցին, որ այսուհետ համագործակցությունն առավել հաստատուն հիմքերի վրա կդրվի՝ հանուն բարեկամության խորացման և կայուն զարգացման:

You May Also Like