Վանաձորի քաղաքապետն ընդունեց մաեստրո Չեքիջյանին

Սեպտեմբերի 5-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը հյուրընկալեց ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խմբավար Հովհաննես Չեքիջյանին: Մաեստրոն Վանաձորում պատրաստվում է հանդես գալ համերգային ծրագրով: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մշակութային կյանքին և Վանաձորում կայանալիք համերգային ծրագրին վերաբերող մի շարք հարցեր: Քաղաքապետը խոստացավ աջակցել և միասնական ջանքերով վանաձորցիներին հաղորդակից դարձնել դասական երգարվեստի գոհարներին: Հանդիպման վերջում Հովհաննես Չեքիջյանը Մամիկոն Ասլանյանին նվիրեց Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Հովհաննես Չեքիջյան» գիրքը, որի էջերում Վարպետը սիրով թողեց իր ինքնագիրը:
Այսպիսով՝ աշնանը վանաձորցիներին սպասում է բարձրաճաշակ երաժշտության հրավառություն: Համերգի տեղն ու ժամը որոշված են՝ սեպտեմբերի 21-ին, ժամը 18:00-ին: Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի համերգասրահ:

You May Also Like

Leave a Reply