Վանաձորի քաղաքապետն ընդունել է «Քենյոն» ՀԿ-ի նախագահին
Օգոստոսի 10-ին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ընդունեց «Քենյոն» ՀԿ-ի նախագահ Դավիթ Ամիրյանին: Կազմակերպությունը մի շարք մեծ ծրագրեր է իրականացնում հանրապետության տարածքում՝ համայնքների զարգացման նպատակով: Դ. Ամիրյանը նշեց, որ առաջարկներ ստացել են, սակայն նախընտրել են Վանաձորը: Ի թիվս նախատեսվող միջոցառումների՝ օգոստոսի 31-ին՝ ամառվա վերջին օրը, ժամը 18։00-ին Հայքի հրապարակում երկինք կուղարկվեն հելիումով լցված բազմաթիվ փուչիկներ, որոնց ստորին հատվածում կլինի ուղերձների արկղ, որի մեջ լցված ուղերձները փուչիկների հետ կբարձրանան երկինք: Դրան կհաջորդի կինոդիտում բաց երկնքի տակ: Մինչ այդ, օգոստոսի 11-ին զբոսաշրջության զարգացման նպատակով նախատեսվում է ճանաչողական արշավ դեպի Վանաձորի մոտակա լեռներ՝ ուսումնասիրելու համար, թե ինչ քայլուղիներ կան զբոսաշրջիկների համար:
Մամիկոն Ասլանյանը կարևոր համարեց նման նախաձեռնությունները և խոստացավ աջակցել ՝ ընդգծելով, որ հանդիպումը լավ մեկնարկ է հետագա համագործակության համար: