Վանաձորի քաղաքապետը ներկա էր մանակապարտեզների ավարտական տարեկան հանդեսին

Հունիսի 27-ին տեղի ունեցավ Վանաձորի մանակապարտեզների ավարտական տարեկան հանդեսը: Ցերեկույթին ներա էին Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Վանաձորի քաղաքապետի առաջին տեղակալ Արկադի Փելեշյանը, քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը և քաղաքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը: Միջոցառմանն իր օրհնությունն էր բերել Գուգարաց թեմի հոգևոր հովիվ տեր Վահան քահանա Ազարյանը, ով իր խոսքում  շեշտեց. «Հտզհետե ավելի է կարևորվում մանկապարտեզի և մանկավարժի դերը մեր կյանքում, քանի որ նրանք  անչափ կարևոր ներդրում ունեն մեր զավակների կյանքում: Մարդկային փոխհարաբերությունների հիմքը դրվում է այստեղ»:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը բարի երթ մաղթեց փոքրիկներին և հանդես եկավ բարեմաղթանքի խոսքով. «Ցանկացած ավարտ նաև ինչ-որ բանի սկիզբ է: Կարծում եմ՝ մեր զավակների ծնողներն իրենց մեջ ուժ, եռանդ ու հավատ են գտնելու, որպեսզի մեր երեխաների հետագա դաստիարակությունը տանեն այն ուղղությամբ, որ մեր երկիրը, մեր քաղաքը համալրվի հասարակությանը պիտանի, ճիշտ դաստիարակությամբ, ազգային գաղափար ունեցող և կյանքում ճիշտ կողմնորոշվող երեխաներով: Ես ուզում եմ, որ այլևս որևէ մանկուկ իր ընտանիքով Հայաստանից չարտագաղթի, ես ուզում եմ, որ որևէ մանուկ այլևս պատերազմ չտեսնի: Ես ուզում եմ, որ մեր մանուկները շրջապատված լինեն ջերմությամբ, հոգատարությամբ և կյանքի որևէ փուլում չզգան դժվարություններ»:

Քաղաքապետը պատվոգրեր և ծաղիկներ հանձնեց N 2 մանակապարտեզի ավագ խմբի դաստիարակ Թեհմինե Աշրաֆյանին՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման և Լոռու մարզում տարվա լավագույն դաստիարակ ճանաչվելու համար, N 31 մանկապարտեզի աշխատակազմի տնօրեն Սուսաննա Գրիգորյանին՝ մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման և 2018թ.-ին Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաքաղաքային միջոցառումներին ակտիվ մասնակցության համար, Վանաձորի N 5 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Փոլադյանին՝ մատաղ սերնդի դաստիարակության գործում ունեցած ավանդի, աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման և 2018թ.-ին Լոռու մարզի նախադպրոցական ավագ տարիքի երեխաների սպորտլանդիայում առաջին մրցանակային տեղը գրավելու համար: Քաղաքապետը ծաղիկներ հանձնեց նաև  վաստակաշատ մանկավարժ և մեթոդիստ Լիդա Զարգարյանին:

Վառ գույներով զարդարված բեմում փոքրիկները հանդես եկան պարային գեղեցիկ բեմադրություններով:

You May Also Like