Վանաձորի քաղաքապետը մասնակցել է Սուրբ Հարության տոնի Հայրապետական Սբ. Պատարագին

Ապրիլի 1-ին Սուրբ Հարության տոնի առիթով համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Սրբազան արարողությունը սկսվեց Հայրապետական թափորով, որը Վեհարանից Ամենայն Հայոց Կաթողիկոսին, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին և տիկին Ռիտա Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար: Ս. Տրդատի կամարի և տաճարի զանգակատան առջև հոգևորականաց թափորին ծափողջույններով դիմավորեցին տոնի առիթով Մայր Աթոռ ժամանած հարյուրավոր ուխտավորներ:

Հայրապետական ամպհովանին այս տարի կրում էին ՀՀ նախագահի խորհրդական Ֆելիքս Փիրումյանը, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ապարանի քաղաքապետ Կարեն Եղիազարյանը և Սարդարապատի համայնքապետ Բաբկեն Վարդանյանը: Նրանց ընտրությունը կատարվել էր այս տարի տոնախմբվող մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի կապակցությամբ:

You May Also Like