Վանաձորի քաղաքապետը հյուրընկալել էր սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին

Վարպետը կարևոր առաքելությամբ է Վանաձորում՝ շուտով վանաձորցին վայելելու է նրա համերգը: Անկեղծանում է՝ գաղափարի շուրջ աշխատել է  20 տարի: Արդյունքում արդեն կա 2 ծրագիր, որոնցից մեկն իրականացվելու է Հառիճավանքում, մյուսը՝ Վանաձորում:

Վանաձորի քաղաքապետը համերգային ծրագրի իրագործմանն աջակցելու պատրաստակամություն հայտնեց և շնորհակալություն հայտնեց՝ վանաձորցիներին մանսուրյանական բարձր արվեստին հաղորդակից դարձնելու համար:

Տիգրան Մանսուրյանի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, Վանաձորի Էդ. Կզարթմյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցի համերգասրահում:

You May Also Like

Leave a Reply