Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը օգոստոսի 20-ին կրկին ընդունեց Վանաձորի քույր քաղաք Փասադենայի պատվիրակությանը՝ հանձինս Հայ օգնության միության Փասադենայի մասնաճյուղի նախագահ Թալին Հինդոյանի և Վանաձոր, Փասադենա քույր քաղաքների պատվիրակ Դավիթ Գևորգյանի: Հանդիպմանը ներկա էին քաղաքապետի տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, զարգացման ծրագրերի, արտաքին կապերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Նելսոն Մամուլյանը, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանը: Ներկաներն ընդգծեցին, որ բարեկամական կապերն օր-օրի ամրապնդվում են: Վանաձոր կատարած նախորդ այցերի ժամանակ հյուրերն այցելել էին նաև Վանաձորի մանկապարտեզներ: Տնակներում գործող N8 մանկապարտեզը տեսնելուց հետո պատվիրակության անդամներին մտահոգել էր՝ ինչ պայմաններում է կազմակերպվում երեխաների կրթադաստիարակչական գործընթացը: Հանդիպման ընթացքում հյուրերը քննարկեցին խնդիրը, խոստացան այն ներկայացնել Փասադենայի քաղաքապետ Թերի Թորնեքին և փոխքաղաքապետ Ջոն Քենեդուն՝ ուսումնասիրելու և լուծումներ փնտրելու նպատակով: Մամիկոն Ասլանյանը խոստացավ անհրաժեշտության դեպքում խնդրի լուծումը գտնել համագործակցությամբ և աջակցել գործընթացին:
ВанадзорComments Off on Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը հանդիպում է ունեցել Վանաձորում բնակվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ