Վանաձորի քաղաքապետարանը կաջակցի սոցիալապես անապահով ընտանիքներից ուսանողներին

Հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Վանաձորի ավագանու հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էին 15 որոշման նախագծեր, որոնց մի մասը ունեին հանրային կյանքում լուրջ ազդեցություն և կանոնակարգում էին այնպիսի ոլորտներ և փոխհարաբերություններ, որոնք անմիջականորեն առնչվում են համայնքի բազմաթիվ ընտանիքների: Ավագանու որոշումների մի մասն իրապես հանրային իրազեկման կարիք ունի, քանի որ Վանաձորի համայնքապետարանը և ավագանին կանոնակարգել են համայնքի կյանքին վերաբերող սոցիալական և գործառնական բնույթի շատ խնդիրներ, ի շահ քաղաքացիների:
Հարաբերական առումով առաջին կարևոր որոշումը ՀՀ օրենսդրությամբ Վանաձոր համայնքին վերապահված կամավոր լիազորությունների իրականացման և դրանց համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման կարգը հաստատելու մասին որոշումն էր:
Առանձնացնենք համայնքի կամավոր խնդիրներից երեքը՝
ա) համայնքի սոցիալապես անապահով բնակչության սոցիալական օգնության տրամադրման կազմակերպումը
բ) պետական բարձրագույն և (կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում(պետական հավատամագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորող համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների ուսման վարձի մասնակի հատկացումը
գ) զոհված զինծառայողների , զինծառայողների, պատերազմի վետերանների, հաշմանդամների, կերակրողներին կորցրած ընտանիքների սոցիալական պայմանների բարելավման աջակցություն
Քաղաքացուն, ըստ բյուջեի հնարավորությունների, սույն որոշմամբ սոցիալական օգնության տրամադրման համար,սահմանվել են չափորոշիչներ ՝
1) համայնքի բնակիչ հանդիսանալը,
2) սոցիալապես անապահով ընտանիք հանդիսանալու վերաբերյալ սոցիալական օգնության տրամադրման մշտական գործող հանձնաժողովի դրական եզրակացությունը
3)սոցիալապես անապահով ընտանիքի կողմից համայնքի բյուջեի նկատմամբ հարկային պարտականությունների բարեխիղճ կատարումը և սոցիալական օգնության տրամադրման դիմումի ներկայացման ժամանակ տեղական հարկերի, տուրքերի, վարձավճարների պարտք չունենալը
Սոցիալապես անապահով ընտանիքներին ավագանին մեկանգամյա սոցիալական օգնության առավելագույն չափը սահմանել է 50 000 դրամ:
Կարևոր է նաև , որ այն քաղաքացին, ով ստանում է սոցիալական աջակցություն , նաև կատարելու է իր քաղաքացիական պարտքը և համայնքին վաճարվելիք պարտքեր չի կուտակելու:
Սոցիալապես անապահով ընտանիքների և բարձր առաջադիմությամբ ուսանողներին ուսման վարձը հատկացվելու է միայն պետական բարձրագույն և(կամ) միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատություններում, ոչ պետական ուսումնական հաստատություններում (պետական հավատարմագրում ունեցող մասնագիտությունների գծով) սովորելու դեպքում և առավելագույնը կարող է հատկացվել տարեկան մեկ անգամ ՝ ոչ ավելի քան 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
Ավագանու այլ կարևոր որոշումների վերաբերյալ հաջորդիվ:

You May Also Like

Leave a Reply