Վանաձորի պատվիրակությունը մասնակցեց Բաթումիի օրվա տոնակատարություններին

Վանաձոր համայնքի ղեկավար  Մամիկոն Ասլանյանը, փոխքաղաքապետ Արման Բերնեցյանն ու ավագանու անդամ Արմեն Մատինյանը քույր քաղաք Բաթումիում մասնակցում են քաղաքի օրվա՝ «Բաթումոբա»֊ի տոնակատարություններին։ Այդ շրջանակներում երկկողմ հանդիպումներ են կայացել ու պայմանավորվածություններ են ձեռք բերվել Աջարիայի վարչապետ Թոռնիկե Ռիժվաձեի, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի, Բաթումիի քաղաքապետ Լաշա Կոմախիձեի, Եվրոպական մայրաքաղաքների ու քաղաքների սպորտի հիմնադրամի նախագահ Ջան Ֆրանչեսկո Լուպատտելիի և պաշտոնատար այլ անձանց հետ։

Վանաձոր համայքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը,փոխքաղաքապետ Արման Բերնեցյանը և ավագանու անդամ Արմեն Մատինյանն այցելել են նաև Բաթումիի Սուրբ Փրկիչ հայկական եկեղեցի։Հոգևոր հովիվ Արարատ Գումբալյանի հետ քննարկվել են հայ համայնքի և Վանաձորի համագործակցության,կրթական ծրագրերին Վանաձորի կողմից հետագա օժանդակության հարցեր։

You May Also Like