Լեհաստանի Լյուբլին քաղաքը մեծ շուքով տոնեց 700-ամյակը: Տոնակատարության պատվավոր հյուրն էր նաև Վանաձորի պատվիրակությունը՝ ի դեմս քաղաքապետի առաջին տեղակալ Արտյոմ Գրիգորյանի, Վանաձորի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի, կրթության և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գոռ Բադյանի և Լոռու մարզպետարանի աշխատաակզմի իրավաբանական բաժնի պետ Ալիկ Սահակյանի: Օրը տոն էր ոչ միայն Լյուբլինի համար: Լեհաստանի Հայ համայնքը տոնում էր կազմավորման 650-ամյակը: Լրացել է նաև հայ-լեհական դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը: Բարեկամությունն ամրապնդվեց Լեհաստանի Լյուբլին և Հայաստանի Վանաձոր քաղաքների միջև բարեկամության և համագործակցության համաձայնագրի ստորագրումով: