Վանաձորի մարզադաշտի վերակառուցման աշխատանքները մեկնարկել են

Վանաձորում մեկնարկել են քաղաքային մարզադաշտի վերակառուցման աշխատանքները, թեև ավելի վաղ նշվում էր, որ  դրանք կմեկնարկեն հաջորդ տարվա սկզբից: Մարզադաշտում արդեն մի քանի օր է՝ գործի է դրվել տեխնիկան, կատարվում են հողային աշխատանքներ:

Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը նոյեմբերի 24-ին Վանաձոր կատարած այցի ժամանակ եղել է մարզադաշտում, տվել քաղաքային մարզադաշտի նախագծերի հստակեցման և հողային աշխատանքների մեկնարկին վերաբերող հանձնարարականներ:  Կարճ ժամանակ է անցել, և աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են:

Նշենք` Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող «Լոռին» իր տնային հանդիպումներն անցկացնում է Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում: Հստակեցվել է, որ 2018 թվականի աշնանը «Լոռին» պետք է հանդես գա արդեն Վանաձորի մարզադաշտում: Սա նշանակում է, որ ամիսներ անց Վանաձորը պատրաստ կլինի ընդունել թե թիմերին, թե մարզասերներին վերակառուցված գեղեցիկ մարզադաշտում:

You May Also Like

Leave a Reply