Վանաձորի համայնքապետի շնորհավորանքը՝ Հովհաննես Մատինյանի ծննդյան 65-ամյակի առթիվ

Մայիսի 25-ին լրացավ Վանաձորի համայնքապետարանի երկարամյա աշխատող, Հայաստանի Հանրապետության անկախության ակունքներում կանգնած գործիչ Հովհաննես Մատինյանի ծննդյան 65-ամյակը, ինչի կապակցությամբ Վանաձորի քաղաքապետը շնորհավորել է և հղել բարեմաղթանքի խոսքեր: Շնորհավորագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի Հովհաննես Մատինյան, ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 65-ամյակի առթիվ: Մեծ է Ձեր ներդրումը պետական համակարգում և համայնքային ծառայության մեջ:

Սիրել, հարգել, գնահատել, լինել պատասխանատու ստանձնած առաքելության մեջ. այդպիսին է Ձեր տեսակը: Ձեր օրինակով տասնամյակներ շարունակ ուսուցանել եք նվիրվել աշխատանքին, լինել ազնիվ, պատվով և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ ծառայել հանրությանը:

Կրկին շնորհավորում եմ: Մաղթում եմ ամուր առողջություն, բազում հաջողություններ և ամենայն բարիք»:

Հովհաննես Կնյազի Մատինյանը ծնվել է 25.05.1953թ. նախկին Գուգարքի շրջանի Դեբեդ գյուղում: 1970-77թթ. ընդունվել և ավարտել է պոլիտեխնիկական ինստիտուտի Կիրովականի մասնաճյուղը: 1996-97թթ. աշխատել է քիմ. մանրաթելերի գործարանում՝ որպես հերթափոխի պետ, 77-78թթ. ծառայել է խորհրդային բանակում: 70-90թթ. աշխատել է Երևանի «Էլեկտրոն» գործարանի Կիրովականի մասնաճյուղում, սկզբում որպես բյուրոյի պետ, հետո որպես գլխավոր տեխնոլոգի տեղակալ: 1990թ. ընտրվել է ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատգամավոր և աշխատել տնտեսական ինքնուրույնության և տնտեսության զարգացման հարցերի մշտական հանձնաժողովում՝ որպես հանձնաժողովի անդամ: 1991-96թթ. ընտրվել և աշխատել է՝ որպես Կիրովականի քաղխորհրդի գործկոմի նախագահ: 1995թ. ընտրվել է ԱԺ պատգամավոր, 1996-97թթ. նշանակվել և աշխատել է՝ որպես Լոռու մարզպետ: 1998-99 թթ. աշխատել է գյուղատնտեսության նախարարությունում՝ որպես նախարարի խորհրդական, 1998-99թթ. աշխատել է ԱԺ-ում՝ որպես պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 2002թ. հունվարից աշխատել է Վանաձորի քաղաքապետարանում՝ որպես քաղաքապետի տեղակալի օգնական, 2007-ից՝ որպես քաղաքապետի օգնական: 2013թ.-ից աշխատել է Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետի տեղակալ, 2016թ.-2018թթ. աշխատել է քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի գլխավոր մասնագետ:

You May Also Like