Հաշված օրեր են մնացել տարեմուտին: Անցնող տարվա ընթացքում Վանաձորի համայնքապետարանի գործունեությունը պարբերաբար լուսաբանվեց թե մարզային, թե հանրապետական լրատվամիջոցների կողմից: Կատարված աշխատանքի գնահատականը հանրությունը կտա, իսկ ԶԼՄ ներկայացուցիչներին Վանաձոր համայնքի ղեկավարն անձամբ շնորհակալություն հայտնեց: Ջերմ մթնոլորտում ծավալված զրույցի ընթացքում բարեմաղթանքին զուգահեռ քննարկվեց նաև անցնող տարին: Մամիկոն Ասլանյանն իր խոսքում կարևորեց լրագրողի բարձր առաքելությունը: Համայնքապետը հորդորեց ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Վանաձորը հնարավոր բոլոր հարթակներում բարձր մակարդակով ներկայացնելը: «Ստեղծելով բարձր վարկանիշ՝ համայնքը գրավիչ է դառնում նաև ներդրողների համար»,-ընդգծեց քաղաքապետը:
Վանաձորի համայնքապետարանի գործունեությունը հանրության ուշադրության առանցքում պահելու, արդյունավետ համագործակցության, պրոֆեսիոնալ, օպերատիվ և անաչառ աշխատանքի համար Վանաձոր համայնքի ղեկավարի շնոհակալագրերին արժանացան.
«Ֆորտունա» հեռուստաընկերությանը՝ ի դեմս տնօրեն Կարեն Արշակյանը,
«Ֆորտունա» հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, «Արմենիա» ՀԸ լրագրող Սարգիս Գոքորյանը,
«Ֆորտունա» հեռուստաընկերության լրագրող Հերմինե Յավրյանը,
«Լոռի» հեռուստաընկերությանը՝ ի դեմս գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը,
«ՄԻԳ» հեռուստաընկերությանը՝ ի դեմս տնօրեն Սամվել Հարությունյանը,
«Վանաձոր» հեռուստաընկերությանը՝ ի դեմս տնօրեն Ժան Գալստյանը,
«Ազատություն» ռադիոկայանի Լոռու մարզի թղթակից Նարե Ստեփանյանը,
«Լոռու մարզ» թերթի գլխավոր խմբագիր Մանվել Միկոյանը,
լրագրող Էդվարդ Արզումանյանը,
«ՀԿ կենտրոն»-ը,
լուսանկարիչ Արտակ Մարուքյանը,
լրագրող Գայանե Սարգսյանը,
լրագրող Տաթևիկ Ղազարյանը,
լրագրող Լիլիթ Յոլչյանը: