Վանաձորի համայնքապետը հյուրընկալել էր ՎՊՀ ուսանողներին

Մայիսի 24-ին Վանաձոր համայնքի ղեկավարի մոտ հյուրընկալվել էին Վանաձորի պետական համալսարանի բակալավրի կրթական ծրագրի «Կառավարում» բաժնի 4-րդ կուրսի ուսանողները: Հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ: Ուսանողները հարցեր ուղղեցին քաղաքապետին այսօրվա քաղաքական օրակարգից, աշխատաշուկայի խնդիրներից, համայնքապետարանի գործունեության առանձնահատկություններից, ՏԻՄ լիազորություններից և այլն: Մամիկոն Ասլանյանը սպառիչ պատասխաններ տվեց հնչեցված հարցերին: Քաղաքապետը կարևորեց երիտասարդների նպատակասլացությունը, ակտիվությունն ու ներգրավվածությունը համայնքային կյանքում:

You May Also Like