Վանաձորի համայնքապետարանում հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը

Այսօր տոնական տրամադրություն էր Վանաձորի համայնքապետարանում: Համայնքապետարանի նիստերի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց Ուսուցչի օրը:
Տոնի առթիվ համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը հյուրընկալել էր մանկապարտեզների, հանրակրթական,երաժշտական և արվեստի դպրոցների թվով 58 մանկավարժների:
Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արման Բերնեցյանը, գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյան և համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արթուր Օհանյանը:

Ներկաներին ուղղված ողջույնի իր խոսքում համայնքի ղեկավարը շնորհավորեց մասնագիտական տոնի կապակցությամբ և շնորհակալություն հայտնեց կրթության բնագավառում ներդրած նշանակալի ավանդի և ուսուցչի առաքելությունն անմնացորդ կատարելու համար:
<<Մեծ է Ձեր դերը մատաղ սերնդի դաստիարակության գործում: Ուսուցիչը մասնագիտություն լինելուց բացի, առաջին հերթին կոչում է,առաքելություն, քանի որ սերունդ կամ մասնագետ կրթելուց զատ, առաջին հերթին դուք կրթում եք ապագա մայրեր և զինվորներ, իսկ նրանք մեր երկրի և հասարակության հիմքն են, հետևաբար ամենամեծ առաքելությունը ազգի պահպանման և պաշտպանության հարցում դրված է ուսուցչի ուսերին և ես ցանկանում եմ ,որ Ձեզնից յուրաքանչյուրը հասարակության մեջ հպարտությամբ կրի այդ կոչումը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում ՝ նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ ՝ ի շահ մեր քաղաքաի, հասարակության և մեր երկրի>>:
Մասնագիտական տոնի առիթով կազմակերպված միջոցառման շրջանակում մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած ավանդի,աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարման և ակնառու հաջողությունների համար մի շարք մանկավարժներ պարգևատրվեցի համայնքի ղեկավարի պատվոգրերով:

You May Also Like